Խաչիկ Ասրյանը ավտոմեքենան վարում է առանց ամրագոտու (PHOTO)


18:14 , 4 սեպտեմբեր, 2012

Կառավարության նիստերի ժամանակ Վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի անգամ Կառավարության անդամներին հորդորել է, որ հարգեն Կառավարության որոշումներն ու ԱԺ-ի ընդունած օրենքները: Այդ որոշումների և օրենքների մեջ է մտնում նաև այն, որ վարորդը, ավտոմեքենան վարելիս, պետք է կապած լինի ամրագոտին: 

Այսօր` սեպտեմբերի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարել է ՀՀ Սպորտի և երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանին, ով, վարելով Ջիպ մակնիշի 808 ՏՕ 11 համարանիշի ավտոմեքենան, առանց ամրագոտու էր: 
Հիշեցնենք Կառավարության անդամին, որ նման արարքի համար օրինախախտ վարորդը ՃՈ աշխատակցի կողմից ենթարկվում է վարչական պատասխանատվության: