Տաթևի ճոպանուղում սպասում ես, որ հիմա կասվի թե ով է այս հսկա նախագծի «հսկա հեղինակը», բայց արի ու տես, որ չեն ասում


19:54 , 27 սեպտեմբեր, 2014

«Տաթևի թևեր» ճոպանողին շատ լավ և թանկ արժեցող նախագիծ է, որը իրականացվել է հայազգի հայտնի գործարարի, բարերարի ջանքերի և մեծ ներդրման շնորհիվ:
Ճոպանողու խցիկը շարժվելուց անմիջապես հետո ձայնագրիչով սկսվում է մի շատ հետաքրքիր բազմալեզու ներկայացում. սկզբում «Տաթևի թևեր» նախագծի մասին, այնուհետև երթուղու մասին: 
Նախագծի ներկայացման առաջին իսկ վարյկյանից ենթագիտակցորեն սպասում ես, որ հեսա կասվի ով է այս հսկա նախագծի «հսկա հեղինակը», որը մեծ բարերար է, ազգի մասին մտածող ու հասարակ հայ ժողովրդի դարդերը ամեն վարկյան կիսող: Սպասում ես, որ հեսա կասեն ու ոչ միայն կասեն, այլ կասեն մի քանի անգամ որ հանկարծ որևէ մեկը չմոռանա: Բայց արի ու տես, որ չեն ասում: Ու հարգում ես այս ամենը կյանքի կոչող մարդուն. էդ հարգանքը ուրիշ որակ ունի՝ այն անցողիկ չէ, այլ հիմնական:
Հ.գ
Ստացված եկամուտը ամբողջությամբ ուղղվում է «Տաթևի թևեր» ծրագրի և Տաթևի վանքի պահպանմանը: