Էս իշխանությունների արածը ոնց այլ կերպ բացատրե՞ս, քան լուծում փնտրող-չգտնողի հուսահատ արարք


09:00 , 27 սեպտեմբեր, 2014

Երբ լսում ես, թե ինչ-որ մեկը, հուսահատվելով ինքնահրկիզվեց կամ կամրջից իրեն ցած նետեց, մտածում ես, լա՛վ, ախր, ինքնասպանության, ինքնախեղման մեջ ոչ մի ռացիոնալ հատիկ չկա, եթե անգամ այլ լուծում չի տեսել մարդը, ախր ինքնահրկիզումն ու ինքնասպանությունն էլ լուծում չեն չէ՞... պարզապես հանձնվել է, դադարել է փնտրել, հույսը կորցրել է, որոշել է կյանքից պահանջել հաշիվն ու առանց թեյավճար թողնելու...

...հիմա էս իշխանությունների արածը ոնց այլ կերպ բացատրես, քան ինքնահրկիզում, լուծում փնտրող-չգտնողի հուսահատ արարք...

© գարսո՛ն, սրանց հաշիվը բե՛ր