Ատոմակայանը 46 օրով դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից


18:26 , 26 սեպտեմբեր, 2014

Yerevannews.am-ը գրում է․

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը ս.թ. սեպտեմբերի 27-ին ժամը 00-ին դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀԱԷԿ-ի մամուլի ծառայությունից։ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում աշխատանքները կտևեն մոտ 46 օր: Նախատեսված է ՀԱԷԿ-ը էներգաարտադրության ցանցին միացնել ս.թ. նոյեմբերի 11-ին: