Ֆուտբոլիստը պարտավոր է մտածել միայն հաղթանակի մասին. երկիրը, դրոշը, երկրպագուն՝ հաջորդիվ


14:49 , 26 սեպտեմբեր, 2014

Մի րոպե, Մի բան ասեմ...էլի անդրադառնալու եմ Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպմանը ու մի հստակ բան եմ ուզում ասել... Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ով դուրս ա գալիս խաղադաշտ, պետք ա մտածի, որ ինքը խաղում ա ոչ թե ազգի, ոչ թե երկրի, ոչ թե երկրպագուների համար, այլ՝ առաջին հերթին, իր համար: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ով դուրս ա գալիս խաղադաշտ, առաջին հերթին պետք ա մտածի իր թասիբի մասին ու հստակ գիտակցի, որ դուրս գալով խաղադաշտ, պարտավոր ես մտածել հաղթելու մասին: Այլընտրանք չկա: Եթե չմտածես անպայման հաղթելու մասին, ապա ոչինչի չի ստացվի. Ասածս ինչ ա...ֆուտբոլիստը պարտավոր ա մտածել միայն հաղթանակի մասին. Երկիրը, դրոշը, երկրպագուն՝ հաջորդիվ: