Եռյակը պետք է իր աշխատանքի արդյունքում տեսնի համակարգված ու պահանջատեր ժողովուրդ


16:29 , 23 սեպտեմբեր, 2014

Քաղաքացիական հասարակության լիարժեք կայացման կարևորագույն պայմանը իրավական պետության ձևավորումն է: Այսօր հասարակությունը քիչ թե շատ արդեն կարողանում է տեր կանգնել իր սկզբունքներին: Եղան նաև հաղթանակներ մեր համախմբվածության շնորհիվ:

Քաղաքացիական հասարակություն ունեցող պետության ներսում պետք է նաեվ ճիշտ կայացած լինեն կուսակցությունները: Շատերը հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքից լուրջ սպասումներ և ակնկնալիք չունեն: Բայց քանի որ հանրահավաքի տերը ժողովուրդն է, այլ ոչ կազմակերպիչները, պետք է Եռյակը իր աշխատանքի արդյունքում տեսնի համակարգված ու պահանջատեր ժողովուրդ: 12 կետերի լուծումները տալով կսկսվի լուրջ քաղաքական գործընթացների լավ սկիզբ: