Տերևն աշնանն է տերև


18:44 , 3 սեպտեմբեր, 2012

Ինձ թվաց նախօրեին,
թե դարձյալ սիրում եմ քեզ,
իսկ դու հեռու ես այնքան,

որ կարծես թե չկաս:

Այսօր չես հիշի ինձ,
կամ կհիշես, ի՞նչ փույթ,
տերևը աշնանն է տերև,
արյունը` երակի մեջ արյուն...

Ինձ թվաց նախօրեին,
թե դարձյալ սիրում եմ քեզ...