Հատուկ նրանց համար, ովքեր գրում են, որ առանց Մխիթարյանի, Արասի ու Մովսիսյանի մեր ընտրանու խաղին հետևելու իմաստ չկա


10:55 , 23 սեպտեմբեր, 2014

Հատուկ նրանց համար, ովքեր գրում են, որ առանց Մխիթարյանի, Արասի ու Մովսիսյանի` Հայաստանի հավաքականի տնային խաղին և առհասարակ, մեր ընտրանու խաղին հետևելու իմաստ չկա...

Հարգելիներս, եթե դուք երկրպագում եք մեր ազգային հավաքականին միայն նրա համար, որ այնտեղ Յուրան, Արասն ու Հենոն են խաղում, ուրեմն վստահաբար կարող եմ ասել, որ դուք եղած-չեղած, դիտած-չդիտած մի հաշիվ եք: Նույնն անկասկած կասեն մեր թիմի բոլոր տղաները: Իսկական երկրպագուն թիմի հետ է ամենաէպիկ հաղթանակի ու ամենադառը պարտության ժամանակ անգամ, իսկական երկրպագուն ոտքի ելած ծափահարում է իր թիմի տղաներին բոլոր դեպքերում, իսկական երկրպագուն երբեք չի թողնում իր հավաքականը....

Այնպես որ տղաների անունից ձեզ կարող եմ ասել, որ եթե դուք չգաք առաջիկա տնային խաղերին, նրանք ձեզնից միանշանակ չեն նեղանա...))))