«Իրավունք». Եռյակի առաջնորդների մասնակցությունը հանրահավաքին կասկածի տակ է


08:57 , 23 սեպտեմբեր, 2014

«Ըստ տեղյակ աղբյուրի՝ ամենևին էլ պատահական չեն այն լուրերը, թե արդյոք «եռյակի» վերածված «քառյակի» կուսակցությունների առաջնորդներն անձամբ կմասնակցե՞ն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին:

Ասում են՝ ՀԱԿ առաջնորդը նեղ շրջապատում մեծ կասկածներ է հայտնել կայանալիք հանրահավաքի հաջողության վերաբերյալ:

Նա նշել է, որ առանց իշխանափոխության պահանջի հանրահավաքը խայտառակ լինելու առիթ կդառնա, ուստի ՀԱԿ-ը մտադիր է գործընկեր կուսակցություններից պահանջել ներառել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, այլապես ՀԱԿ առաջնորդը ոչ նպատակահարմար կհամարի անձամբ գալ հանրահավաքի:

Ասում, են, թե այդ տրամադրությունների պատճառով, հիմա ԲՀԿ և «Ժառանգության» առաջնորդները կարող են որոշել չգալ, քանզի եթե մեկ կուսակցապետը չի գալիս, մյուսների գալն արդեն նշանակում է ծանր տեղ թեթևացնել»,-գրում է թերթը: