Ֆեյսբուքում ստեղծվել է «Ոչ Լիսկային» էջը. այս պատմությունը հուզում է ոչ միայն սյունեցիներին


16:30 , 22 սեպտեմբեր, 2014

Ֆեյսբուքում ստեղծվել է <<Ոչ Լիսկային>> էջը, որն արդեն ունի 500 -ից ավելի հավանում: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ էջը մի քանի ժամ առաջ է ստեղծվել, ապա կարող ենք ենթադրել, որ մի քանի օրում այն կարող է մի քանի հազար հավանում ունենալ: ուրախալի է, որ այս պատմությունը հուզում է ոչ միայն սյունեցիներին, այլ Հայաստանի հազարավոր քաղաքացիներին: Սրանով մարդիկ ուղղակի իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտում Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու հավանականությանը: Սա նաև լավ նախադեպ կարող է լինել հետագայում ևս հասարակական ճնշում պարտադրել իշխանություններին այս կամ այն մարդուն որևէ պատասխանատու պաշտոնի նշանակելու հարցում: Միայն կարող եմ ասել, որ մեզանում այս վերահսկողության ձևը վաղուց պետք է լիներ, որ իշխանությունները չանեն ինչ ուզում են: Այդուհանդերձ, ուզում եմ հուսալ, որ նախաձեռնությունը արդյունք կտա և Լիսկան չի վերադառնա մարզպետի պաշտոնին: