Թուրքիան պետք է անմիջապես հանդես գա Դեր Զորում իրականացված ահաբեկչական գործողությունը դատապարտող հայտարարությամբ


12:50 , 22 սեպտեմբեր, 2014

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, ISIS-ի գրոհայինները  ականապատել և պայթեցրել են Սիրիայի Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Դեր Զորն անապատ է, որը դարձել է մահվան ճանապարհ մեկուկես միլիոն հայերի համար, որոնք զոհվել են Օսմանական կայսրության կողմից ծրագրված և իրականացված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքով: Դա ևս մեկ ապացույց է, որ ցեղասպանության հանցագործությունը շարունակվում է այնքան, մինչդեռ այն չի ճանաչվել և չի պատժվել ամբողջությամբ: Եթե Թուրքիան կապ չունի Դեր Զորում Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետ, այն պետք է անմիջապես հանդես գա համապատասխան դատապարտող հայտարարությամբ