Հայաստանի հավաքականի թարս օրերը


09:36 , 22 սեպտեմբեր, 2014

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 4-րդ տուրի «Մայնցի» հետ խաղում վնասվածք է ստացել, տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել 90-րդ րոպեին, երբ նրա հարվածից հետո գնդակը դիպել է դարպասաձողին եւ «Մայնցի» պաշտպանը հարվածել է նրա ոտքին:
Մխիթարյանը ցավ է զգացել Դորտմունդ հետ գալու ճանապարհին եւ դիմել թիմի բժշկին:
«Բորուսիայի» բժիշկ Մարկուս Բրաունը նշել է, որ 25-ամյա կիսապաշտպանից ապաքինվելու համար կպահանջվի մոտ 4 շաբաթ:
Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիայի հավաքականի հետ հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանում:
Առանց այն էլ՝ մեր հավաքականը լուրջ խնդիրներ ուներ՝ Յուրա Մովսիսյանի ու Արազի բացակայության պատճառով, հիմա այս ամենին գումարվեց Հենոյի վնասվածքը:
Իսկ մեկնարկում կորցնում ենք շատ անհրաժեշտ միավորներ...