ԻՊ-ի գրոհայինները վախենում են զինված քուրդ կանանցից. The Telegraph


00:56 , 21 սեպտեմբեր, 2014

woman_3045588b1in.am-ը գրում է.

Ավելի շատ կանայք են գրանցվում Փեշմերգի քրդական ռազմական խմբավորումում, որպեսզի մասնակցեն «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարին: Իսկ դա վախեցնում է գրոհայիններին, որոնք համարում են, որ կնոջ ձեռքով սպանվելու դեպքում կզրկվեն դրախտից, գրում է The Telegraph-ը:

Պարբերականը նշում է, որ ԻՊ-ի արմատական իմամները նոր գրոհայինների հավաքագրման համար օգտագործում են Ղուրանի սուրահները, որտեղ մարտերում զոհված ջիհադականներին դրախտ են խոստանում, որտեղ նրանց կդիմավորեն 72 կույսեր:

«ԻՊ-ի գրոհայինները հավատում են, որ մարտում զոհվելու դեպքում կհայտնվեն դրախտում միայն այն պարագայում, եթե սպանվել են տղամարդու կողմից»,- The Telegraph-ին հաղորդել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսը:
Նրա խոսքերով՝ ծայրահեղականների դեմ մարտչնող կանայք սարսափ են ներշնչում ԻՊ-ի գրոհայիններին: