Ինքնորոշման գաղափարը հաղթեց


23:18 , 20 սեպտեմբեր, 2014

Շոտլանդիան «ոչ» ասաց անկախությանը՝ գերադասելով մնալ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կազմում:
Այս փաստից ոմանք հիասթափվել են` շտապելով, եզրակացնել, որ դա անուղղակիորեն հարվածելու է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին:
Բոլոր այդ մարդիկ սխալվում են, որովհետև Շոտլանդիայի հանրաքվեն ճիշտ հակառակն ապացուցեց, բոլորին ցույց տվեց դեմոկրատիայի ուժը:
Անգլոսաքսքոնական քաղաքական մշակույթն ամենակենսունակն է` հիմնված մարդու կարծիքի, տեսակետի, ազատության վրա:
Շոտլանդացիներն ազատության համատեքստում ընտրեցին Միացյալ թագավորությունը ու դա ինքնորոշման հաղթանակն է: 
Թող Աեդրբեջանը համաձայնի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, ու ղարաբաղցիների ցանկացած ընտրություն կլինի ժողովրդավարության ու ինքնորոշման հաղթանակը, եթե նույնիսկ այդ որոշումը գոհացուցիչ լինի Բաքվում...