Ամերիկյան բասկետբոլի նախկին աստղին ձերբակալել են ամերիկյան Apple խանութից գողություն կատարելու կասկածանքով


21:39 , 20 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է.

Ամերիկյան Սքոթթսդեյլ կուռորտային քաղաքի ոստիկանությունը Apple ընկերության խանութից գողություն անելու կասկածանքով ձերբակալել ե Ամերիկյան բասկեյտբոլային ասոցացիայի նախկին խաղացող Ռեքս Չապմանին:

Իրավապահ մարմինների տեղեկություններով, այս օգոստոսին 46-ամյա Չապմանը Apple-ին պատկանող առևտրային կետից գողացել է ընդհանուր առմամբ 14 հազար դոլարի ապրանք: Այդ իրը  խանութից հանելուց առաջ նախկին բասկեյտբոլիստը վաճառողներին համոզել է, թե դրանց համար վճարել է iPhone-ի հատուկ հավելվածի օգնությամբ:

Չապմանը հանդես է եկել «Շառլոտ Բոբքեթս», «Վաշինգտոն Ուիզարդս», «Մայամի Հիթ», «Ֆինիքս Սանզ» ակումբներում: Իր 12 տարվա կարիերայի ընթացքում նա վաստակել է 22 մլն դոլար: