Դժբախտ դեպք Երևանում․ վարորդը մեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել և բախվել մեկ այլ ավտոմեքենայի


21:09 , 20 սեպտեմբեր, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 20֊ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամ 18․30֊ի սահմաններում Opel Astra մակնիշի 34 MՏ 697 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշեն վարչական շրջանում՝ Բեկ֊Փիրումյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Opel Vectra մակնիշի 23 ՍՏ 303 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Ռոբերտ Նավասարդյանի գլխավորությամբ։ 

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ