Ապագայի փոխադրամիջոցը. մեկանվանի միկրոցիկլետ (PHOTO)


16:34 , 20 սեպտեմբեր, 2014

RYNO –ն ապագայի փոխադրամիջոցն է։ Այն պայմանականորեն անվանվում է «աշխարհի առաջին միկրոցիկլետ»։ Ինչո՞ւ միկրոցիլետ։ Իր միկրոչափերի համար։ Այս գերժամանակակից մոտոցիկլետի ստեղծման աշխատանքներն արդեն յոթ տարի է ընթացքի մեջ են։ Այս միկրոցիկլետի նախագիծը պատկանում է ինժեներ Քրիս Հոֆմանին։ Այս նորարարական փոխադրամիջոցը ավանդական մոտացիկլետներից տարբերվում է նրանով, որ այն ընդամենը մեկ անիվ ունի։  Ինչպես և սեգվեյը,  RYNO-ն ևս ընթանում է միջին արագությամբ՝ առավելագույնը ժամում 10 մղոն։ Այն համարվում է ինքնաբալանսավորվող փոխադրամիջոց։ Այն նման է սեգվեյին ոչ միայն արագությամբ, այլև վարելու եղանակով։ Երբ մարդ առաջ է կռթնում, այս փոխադրամիջոցի ընթացքն արագանում է, իսկ երբ դեպի հետ է ձգվում, ընթացքը դանդաղում է։ Այնուամենայնիվ, RYNO-ի ու սեգվեյի միջև մի առանցքային տարբերություն կա։ RYNO-ն նստատեղ ունի, ուստի վարորդը ստիպված չի լինի կանգնած երթևեկել։ Այն հնարավոր է նախապես պատվիրել 5,295 դոլարով։ Ինչ խոսք, թանկ հաճույք է, և շատերը կնախընտրեին ավտոմեքենա գնել այդ գումարով։