Esem.am-ը գրում է․
Դերասանուհի Լիա Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում էր արել, որ հիվանդանոցում է և իրեն հիվանդ է զգում, ինչն էլ առաջացրել էր շատերի անհանգստությունը:
ESem.am-ի հետ զրույցում Լիան ասաց, որ երեկոյան թուլություն է զգացել և կորցրել է գիտակցությունը: Ընկերները նրան հասցրել են հիվանդանոց, որտեղ պարզ է դարձել նրա թուլության պատճառը: «Ես ասացի, որ առողջ եմ ու մինչ այս գանգատներ չեմ ունեցել, բայց բժիշկներն ասացին, որ ինձ մոտ գերհոգնածություն կա: Մի քանի ամսվա անքնությունս, վատ սնվելս, լարվածությունս, սթրեսս առանց հետևանքի չի մնացել»,- ասաց Լիան ու հավելեց, որ մինչև լուսադեմ հիվանդանոցում է եղել:
Դերասանուհին նշեց, որ այսօր արդեն պետք է գնա «Կյանքից առավել» հեռուստասերիալի նկարահանումներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ