Պետական հեղաշրջումների կազմակերպման մեթոդիկան ու մեխանիզմները


13:03 , 20 սեպտեմբեր, 2014

Երբ Ոստիկանությունն հրապարակեց իր տեսանյութը Ոստիկանության ուժերի «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» զորավարժությունների վերաբարեյալ և Ոստիկանապետ գեներալ լեյտենանտ Վլ. Գասպարյանն էլ հանդես եկավ ասուլիսով, որտեղ բավական բաց տեքստով "թեժ աշնանը" խոստացավ "սառը ցնցուղ", այդպիսով կոչ անելով օրինականության սահմաններում մնալ նույնիսկ քաղաքական անհամաձայնության ու պայքարի անձի ու քաղաքացու սահմանադրական իրավունքի իրացման գործում, հասարակությունը վերջինիս արձագանքեց տարաբնույթ կերպով: Ներքոհրապարակածը, որը "Ասոսեյշըդ պրեսս"-ի մի վերլուծության հայերեն մասնակի թարգմանությունն է և վերաբերում է պետական հեղաշրջումների կազմակերպման մեթոդիային ու մեխ անիզմներին,  լավագույն ապացույցն է այն բանի, որ և Ոստիակնության զորավարժանքները և Ոստիկանապետի հայտարարությունը տեղին էին և նույնիսկ սպասված` որպես ներքին անդորրի ու սահմանադրական կարգի պահպանության առաջնային գերատեսչության ղեկավարի` իրավիճակը հավասարակշիռ վիճակում պահելու համար: 

մաս առաջին 

2004 թ. կարճ ժամանակ անց Հաիթիում պետական հեղաշրջումից անց, երբ տապալվեց երկրի նախագահ Ժան Բերտրան Արիստիդը (Jean-Bertrand Aristide), վերջինիս փաստաբան Այրի Կուրսբանը (Ira Kurzban) բավական հետաքրքիր ելույթ ունեցավ Մայամիում, որտեղ իր խոսքը փաստաբանը սկսեց հետևյալ արտահայտությամբ. “Ինչու Վաշինգթոնում պետական հեղաշրջումներ տեղի չեն ունենում”: Եվ միանգամից էլ պատասխանեց. “Որովհետև Վաշինգթոնում չկա ԱՄն դեսպանատուն”: Փաստաբանի խոսքի այս ներածական հատվածը լսարանի կողմից ընդունվեց բուռն ծափահարություններով, լսարան, որի մեծամասնությունը կազմում էին ամերիկացի հաիթիցիները, ովքեր շատ լավ էին հասկանում, թե ինչի մասին է խոսում փաստաբան Կուրսբանը:

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոն իր ժամանակին իր վերադասներին տեղեկացրել էր, որ Ուկրաինայում վերջին քաոսի հեղինակներն ու կազմակերպիչները մինչ այս դեպքերը կարելի է ասել, մշտական բնակություն էին հաստատել ամերիկյան դեսպանատանը և գործնականում ամեն օր այնտեղ էին գնում-գալիս:Ռուսական կողմի տեղեկատվության գրավումից հետո որի արդյունքները օպերացիայից հետո հանրայնացվեցին, մենք իմանում ենք, որ այդ մարդիկ, ովքեր այսօր Ուկրաինայի իշխանության ղեկին են, ունեցել են ամենասերտ հարաբերություններ դեսպան Փայեթի հետ ու եղել են հիմնական պատասխանատուները ամերիկյան բարձրագույն ղեկավարության առաջ ուկրաինական պետական հեղաշրջման համար, իսկ ամերիկյան արդեն նշված բարձրագույն պաշտոնատարներն էին Դիկ Չեյնիի նախկին օգնական Վիկտորյա Նուլանդը, ով պաշտոնապես հանդիսանում է ԱՄՆ Պետքարտուղարի եվրոպական ու եվրասիական հարցերով օգնականի պաշտոնը: Ուսիտև կարելի է ենթադրել, որ ուկրաինական պետական հեղաշրջման “հերոսները” ամերիկյան դեսպանատանն անցկացրած օրերից շատերի ընթացքում զբաղված էին պետական հեղաշրջման տակտիկայի ու ռազմավարության ուսանումով, հատուկ այդ նպատակի համար Կենտրոնական Հետախուզական վարչությունից հրավիրված մասնագետների ու ուսուցիչների ղեկավարությամբ:

Ուկրաինական պետական հեղաշրջումն իր պատմական կոնտեքստի մեջ տեղադրելիս կերևա, որ այն հերթական մեկն է ԱՄՆ կողմից կազմակերպված շուրջ  80 հաջողված կամ ձախողված պետական հեղաշրջումներից արտասահմանյան երկրներում: Ամեն բան սկսվեց ճիշտ այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերը նկատեց Իրանի օրինակով, որ ԿՀՎ-ն կարող է ուղղակի իշխանությունից զրկել ընտրյալ կառավարություններն ու վարչակազմերը, որոնք կհրաժարվեն իրենց երկրների ու ժողովուրդների ապագան զոհելու հանուն Արևմուտքի կորմերցիոն ու աշխարհաքաղաքական շահերի: Ամերիկացիների կողմից կազմակերպված յուրաքանչյուր հեղածրջում հանգեցնում էր հալածանքների, մարդկանց առևանգումների, մարդկանց սպանությունների, ինքնադատաստանների բազմաթիվ օրինակների, տանջանքների ու տառապալից կտտանքների, կոռուպցիայի, սարսափելի աղքատության ու սոցիալական ահավոր բևեռայնացման, ինչպես նաև այն ազգերի ժողովրդավարական ձգտումների բազմամյա կրախի, որոնք տուժել են նմանատիպ հեղաշրջումներից: ԱՄն օժանդակությամբ Ուկրաինայում իշխանության եկած պլուտոկրատիկ ու ծայրահեղ պահպանողական ուժերը դժվար թե լինեն բացառություն:

Նոամ Հոմսկին այս թեմայով լավագույն աշխատություններից է համարում Ուիլյամ Բլամի (William Blum) “Հույսի սպանություն. ԱՄՆ ԶՈւ և ԿՀՎ ինտերվենցիաները Երկրորդ աշխարհամարտից հետո” (Killing Hope: U.S. Military and CIA Interventions Since World War II) դասական աշխատությունը: Ուկրաինական թեմայով կարդացած գրքի հոդվածի կամ դիտած հեռուստահաղորդման պատմական ետնապլանի լավագույն ուղեցույցը հենց այդ աշխատությունն է: Հետաքրքրական է, որ գրքի վերնագրի “Հույսի սպանությունը” հատվածը այսօր առավել քան երբևէ տեղին է ու հնչում է արդիական, երբ հետևում ենք, թե ինչպես Ուկրաինայում մարդկանց հույսը զոհաբերվում այն նույն նպատակների համար, որոնց պատճառով տառապեցին Իրանի (1953),Գվատեմալայի (1954), Թաիլանդի (1957), Լաոսի(1958-1960), Կոնգոյի (1960), Թուրքիայի (1960, 1971, 1980), Էկվադորի (1961 և 1963), Հարավային Վիետնամի (1963), Բրազիլիայի(1964), Դոմինիկյան Հանրապետության (1963), Արգենտինայի (1963), Հոնդուրասի (1963 и 2009), Իրաքի(1963 и 2003), Բոլիվիայի (1964, 1971 и 1980), Ինդոնզեիայի (1965), Գանայի (1966), Հունաստանի (1967),Պանամայի (1968 և 1989), Կամբոջայի (1970), Չիլիի (1973), Բանգլադեշի (1975), Պակիստանի (1977), Գրենադայի (1983), Մավրիտանիայի (1984), Գվինեայի (1984), Բուրկինա-Ֆասոյի (1987), Պարագվայի (1989), Հաիթիի (1991 и 2004), Ռուսաստանի (1993), Ուգանդայի (1996) և Լիբիայի (2011) ժողովուրդները:

Այստեղ մենք չենք ներառել գրեթե նույն թվով հեղափոխություններ ու հեղաշրջումներ, որոնք կամ ձախողում են կրել, կամ տեղի են ունեցել Աֆրիկայում կամ այլուր, սակայն դրանց մեջ ԱՄՆ մասնակցությունը անկախ եղած կասկածներից, ապացուցված չէ:

Ներկայիս աշխարհի տագնապալի իրավիճակը, որում մենք ապրում ենք, կայանում է նրանում, որ նույն ԱՄՆ-ն մի կողմից իրեն հռչակում է ժողովրդավարության ու ազատության պաշտպան, իսկ մյուս կողմից ոչնչացնում է արդարությունը, ազատությունն ու ժողովրդավարությունը` սպանելով հույսը:

Երբ գրող Հարոյդ Փինթերը (Harold Pinter) 2005-ին ստացավ Նոբելյան գրականության մրցանակ, իսկ դա այն ժամանակներն էին, երբ ամերիկա-իրաքյան դաժան պատերազմն իր գագաթնկետին էր հասել, իր ելույթի մեծ մասը նա նվիրեց այս երկակիության վերլուծությանը: ԱՄՆ մասին Փինթերն ասաց հետևյալը. “Ամերիկան ուղղակի հիվանդագին կերպով շահագործում է աշխարհում ունեցած իր իշխանությունն ու ազդեցությունը` քողարկվելով այդ ընթացքում համաշխարհային բարիք պարգևելու ազնիվ մղումներով ու գաղափարներով: Դա հիպնոսի փայլուն, իմաստուն ու հաջող սեանս է, որին ենթարկվում է աշխարհի մարդկանց ու պետությունների մեծ մասը: Սակայն դա նաև դաժան, անտարբեր ու անխիղճ գործողությունների մի շարք է, սակայն շատ խելացի գործողությունների շարք”:

Ամերիկայի կողմից իրականացվող պետական հեղաշրջումների հիմնական մեխանիզմը, 1953 թվականից սկսած որևէ փոփոխություն չի կրել: Տարբեր երկրներում, տարբեր ժամանակներում իրականացրած պետական հեղաշրջումների մեջ հիմնական տարբերությունները միայն ԱՄՆ ուղղակի գործողությունների մասշտաբների ու ծավալի մեջ է կայանում, մասնակցության բացահայտության աստիճանի ու գործադրված բռնության ուժգնության: Գոյություն ունի ամուր փոխկապակցվածություն բռնության ուժգնության ու ամերիկյան կողմի ուղղակի մասնակցության աստիճանի միջև: Ծայրահեղ մի դրսևորման ժամանակ, երբ ամերիկյան զինված ուժերը մարտեր էին մղում Իրաքում, դա վարչակազմի փոփոխություն էր հարյուր հազարավոր ամերիկացի զինվորականների մասնակցությամբ, որի ընթացքում զոհվեցին հազարավոր ու հազարավոր մարդիկ: Մյուս դեպքում, երբ 1965-ին իրականացվեց գեներալ Սուխարտոյի հեղաշրջումը զոհերի թիվը ու ամերիկյան կողմի մասնակցությունը պահվեց գաղտնի, սակայն ոչ պաշտոնական տվյալներով կրկին հազարավոր զոհերի մասին էր խոսվում: Միայն տարիներ անց ԱՄՆ ներկայացուցիչները խոստովանեցին իրենց մասնակցությունը Սուխարտոյի մասսայական սպանություններում իրենց մասնակցության մասին: Բնական է, որ տարիներ անց ամերիկացիները կխոստովանեն նաև իրենց մասնակցությունը ուկրաինական սպանությունների մեջ:

Սակայն, ինչպես բացատրում է Հարոլդ Փինթերը, ԱՄՆ  մշտապես կողմնակից է “ցածր ինտենսիվության կոնֆիլկտների հրահրմանը” և հրաժարվում է ուղղակի ներխուժումից ու նվաճումից: Այս հարցում Կենտրոնական Հետախուզական վարչությունն ու ամերիկյան մյուս հատուկ ծառայությունները օգտագործում են այսպես կոչված խամաճիկների ծառայությունները` իրենց անհագ ախորժակին հագուրդ տալու համար կազմակերպված պետական հեղաշրջումները կազմակերպելու ու իրականացնելու կամ շարժուըմները ճնշելու համար, հատկապես, երբ այսպես կոչված հակառակորդը ուղղակի կամ պոտենցիալ կերպով մարտահրավեր է նետում կամ վտանգ է ներկայացնում ամերիկյան անհագ ախորժակի պաշտոնական ձևակերպումն հանդիսացող ամերիկյան ազգային շահերի ու համաշխարհային տիրապետության նկրտումների նկատմամբ: Այս դեպքում պետական հեղաշրջումը, որը սովորաբար իրականացվում է հեղափոխական դրոշի ու կարգախոսների ներքո, հանդիսանում է օպերացիայի հանգուցալուծումը, իսկ երբ հանկարծ “ցածր ինտենսիվության” մեթոդները չեն գործում, կամ ցանկալի արդյունքներ չեն ապահովում, ապա տվյալ թիրախ երկիրը ԱՄՆ կողմից ենթարկվում է ուղղակի ռազմական ագրեսիայի:Այսպես օրինակ, Իրաքը ենթարկվեց ուղղակի ռազմական միջամտության ԱՄՆ կողմից միայն այն բանից հետո, երբ ԿՀՎ-ի ծրագրած ու կազմակերպած պետական հեղաշրջման փորձը 1996-ի հունիսին մատնվեց անհաջողության: Նույն իրավիճակն էր նաև Պանամայում: Հինգ անգամ ԱՄՆ ԿՀՎ-ն ու մյուս հատուկ ծառայությունները հեղաշրջման փորձ կազմակերպեցին նպատակ ունենալով գեներալ Նորյեգիին հեռացնել իշխանությունից և հինգ անհաջող փորձից հետո միայն  1989 թ. ռազմական գործողություններ սկսեցին Պանամայի դեմ: Ժամանակին լինելով ամերիկյան ԿՀՎ գործակալները, և գեներալ Նորյեգին և Սադդամ Հյուսեինը փայլուն գիտեին այն մեթփոդներն ու եղանակները, որոնցով ամերիկյան կողմն իրականացնում էր իր պետական հեղաշրջման օպերացիաները ու դա նրանց թույլ էր տալիս չեզոքացնել այն փորձերը ու ստիպել, որպեսզի ամերիկյան կողմը դիմի ուղղակի ռազմական միջամտության:

մաս երկրորդ

Եթե փորձենք ուսումնասիրել, ապա 1953 թվականաից սկսած մինչ այսօր` 2014 թվականը, ամերիկյան պետական հեղաշրջման մեքենայի գործելաոճն ու մեթոդիկան լուրջ փոփոխություններ կամ զարգացումներ չի ունեցել, ու ընդհանուր առմամբ կարելի է առանձնացնել երկու հիմնական փուլեր:

1) Ընդդիմադիր ուժերի ստեղծում ու ամրապնդում

Ամերիկյան պետական հեղշրջման մեթոդաբանության առաջին փուլի ընթացքում հստակ տարբերակում չի դրվում, թե կոնկրետ ապստամբությունը պետք է բերի իշխող վարչակարգի փոփոխության, հակասահմանադրական այլ ելույթների, թե սահմանադրական ճանապարհով, քվեարկությամբ իշխանափոխության: Սակայն յուրաքանչյուր դեպքի համար, կարելի է ասել, որ գործում է ինքնահատուկ գործողությունների փաթեթը, որոնցից շատերը մշակվել են դեռևս Երկրորդ աշխարհամարտից հետո ու փորձարկվել ամբողջ աշխարհում բազմաթիվ անգամներ: Դրանք փորձարկվում են նաև այսօր ու այնքան են խմբագրվել , որ կարելի է ասել իդեալականացվել են: Ժամանակին մշակվելով կոմունսիտական զարթոնքը կասեցնելու համար, վերջիններս իշխանություն ապահովեին Եվրոպայի ու Ասիայի երկրներում աջ ուժերին: Այդ ժամանակ էր, որ սկիզբ դրվեց պահպանողական աջ թեքման կուսակցությունների ուսանողական շարժումների, արհմիությունների ու ԶԼՄ-ների ֆինանսավորմանը, որոնք պետք է իրականացնեին հստակ առաջադրանքներ` գաղափարախոսական-քարոզչականից մինչև իրական ապստամբության կամ այլ ելույթների կազմակերպումը թիրախ երկրում` համագործակցելով արդեն Արևմտյան ազդեցության ներքո գտնվող նմանատիպ կառւյցների հետ:

Այսպես օրինակ նույն մեթոդիկայով գործեցին ամերիկյան կամ ամերիկամետ ուժերը Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Իտալիայում ու Ֆրանսիայում: Մեխանիզմը շատ պարզ էր: Երկու երկրներում էլ պահպանողական գործիչները առաջադրվեցին իշխանության հասնելու համար, որոնք իրականում Աշխատանքի Ամերիկյան դաշնության գործակալներ էին ու ֆինանսավորումն էլ իրականացվեց աջ թեքման արևմտյան արհմիությունների ու կուսակցությունների միջոցով: Ու նույնիսկ այն բանից հետո, երբ  1946-ի ընտրություններում Իտալիայում հաղթանակ տարան սոցիալիստներն ու կոմունիստները, ովքեր որոշեցին ստեղծել ազգային դեմոկրատական ճակատ` հաջորդ ընտրություններում միասնականորեն պայքարի ելնելու համար երկու տարի անց, ԱՄՆ-ն ուղղակի գործարքի գնաց Կաթոլիկ Եկեղեցու հետ, իր, այսպես կոչված, “հակակարմիր” քարոզչությունն իրականացնելու համար: Այդ գործընթացում ներգրավվեցին նաև աշխարհահռչակ իտալական ծագում ունեցող ամերիկացի աստղեր ու հանրահայտ մարդիկ, ինչպես օրինակ` Ֆրանկ Սինատրան: Այդ ժամանակ կազմակերպված ձևով տպագրվեց շուրջ տաս միլիոն տիպաքանակով նամակներ, որոնք իտալական ծագմամբ ամերիկացիները պետք է ուղարկեին հայրենիք` Իտալիա իրենց ագզականներին: Նամակների քաղաքական բովանդակության տեքստերի մասին կարելի է նաև չմանրամասնել: Միաժամանակ նաև ԱՄՆ-ն ուղղակի ճնշումների գնաց` սպառնալով պատերազմից ծվատված այդ երկրին իր օգնությունը դադարեցնել այն դեպքում, երբ միայն դաշնակիցների ռմբահարումներից ավերվել էին ամբողջական քաղաքներ ու զոհ էին գնացել հիսուն հազար անմեղ մարդիկ: Արդյունքում, եթե 1946-ին Ազգային Դեմոկրատական ճակատը ստացավ ձայների 40 տոկոսը, ապա արդեն 1948-ի ընտրություններում այն իջավ 31 տոկոսի և ի վերջո Իտալիան հայտնվեց կոռումպացված կոալիցիաների ճանկերում, ովքեր սակայն ունեին մեկ անհամեմատելի առավելություն` վայելում էին ԱՄՆ օժանդակությունը: Հետագա 46 տարիների ընթացքում երկիրը ղեկավարվում էր այդ կոալիցիաների կողմից, որոնք գլխավորում էին քրիստոնյա- դեմոկրատները: Իտալիան ազատագրվեց այսպես կոչված երևակայական կոմուսնիտական դիկտատուրայից, սակայն ինչը որ ավելի կարևոր էր` երկիրն ազատագրվեց ամերիկացիների շնորհիվ սոցիալ-դեմոկրատների անկախ ծրագրերից, ովքեր պայքարում էին հանուն աշխատավորության, պաշտպանում էին իտալական փոքր ու միջին բիզնեսը ամերիկյան վերազգային կորպորացիաների մրցակցությունից:

Համանման մեթոդիկա կիրառվեց ԱՄՆ կողմից 1960-ական թթ Չիլիում, որպեսզի խանգարեին Սալվատորե Ալյենդեի ընտրությանը: 1958 թվականին ընդամենը ձայների երեք տոկոս անբավարարությամբ Ալյենդեն չդարձավ Չիլիի նախագահ: Դրան հասնելու համար Քենեդիի վարչակազմը Չիլի գործուղեց Պետդեպի ու ԿՀՎ շուրջ հարյուր աշխատակիցների, որպեսզի, ինչպես արդեն տարիներ անց կխոստովանվեր, “անհարկի ու նույնիսկ անվայելուչ գործողություններ իրականացնեին” հաջորդ` 1964 թվականի ընտրություններում հնարավոր անցանկալի արդյունենքրից խուսափելու համար: ԿՀՎ-ն գրեթե կիսով չափ ֆինանսավորեց քրիստոնյա-դեմոկրատների նախընտարական կամպանիան ու կազմակերպեց մասսայական պրոպագանդիստական միջոցառումներ` դրանում օգտագործելով կինոն, հեռուստատեսությունը, ռադիոն, թերթերը, պլակատները, քարոզթերթիկները և այլն: “Կարմիր վտանգի” դեմ ուղղված այդ դասական նախընտրական կամպանիան, որում ներգարվվել էին նաև կինոկադրեր խորհրդային պատժիչ ջոկատներից ու տանկերից, ուներ մի նպատակ` վախեցնել հատկապես կանանց: ԿՀՎ-ն օրական, այդ օրերին, պատրաստում էր 20 ռադիոնյութեր, որոնք ձայնասփռվում էին առնվազն 45 ռադիոկայաններով ու տասնյակ “թխված” լրահոսներ ու նորութուններ: Հազարավոր պլակատների վրա պատկերում էին դժբախտ տեսքով երեխաներ` ճակատներին մուրճ ու մանգաղ դաջված: Արդյունքում քրիստոնյա-դեմոկրատների առաջնորդ Էդուարդո Ֆրեին (Eduardo Frei)  առաջ անցավ Ալյենդեից 17%-ով, ընդ որում, այդ առավելությունը նա շահեց հիմնականում կին ընտրողների շնորհիվ: Չնայած ամերիկյան այսօրինակ միջամտությանը, այնուամենայնիվ Ալյենդեն 1970 թվականին ընտրվեց: Իսկ երբ երեք տարի անց իր դիրքերն ամրապնդեց կոնգրեսի ընտրություններում 1973-ին` հաղթահարելով ամերիկյան փաստացի աջակցությանը նրա քաղաքական օպպոնենտներին ու կիրառած էմբարգոներին, ԿՀՎ-ն անցնում է բացահայտ իշխանության տապալման գործելաոճի ու ի վերջո հաջողվում է իրավիճակը ապակայունացնել ու հասնել պետական հեղաշրջման` գեներալ Աուգուստո Պինոչետի դիկտատուրայի հաստատմամբ:

Գրեթե նույն գործելաոճն ու ձեռագիրն է նաև Ուկրաինայում: ԱՄՆ-ն իր գործակալական ողջ ցանցով Ուկրաինայում սկսեց աշխատել 1991-ից սկսած, երբ երկիրը ձեռք բերեց անկախություն Խորհրդային կայսրության քայքայումից հետո: Արդեն 2004-ին ամերիկյան ուժերը առաջադրեցին արևմտամետ թեկնածուներին երկրի ղեկավար պաշտոնների համար, ինչը հանգեցրեց երկրում “նարնջագույն հեղափոխության”: Սակայն Արևմուտքի կողմից աջակցվող Վիկտոր Յուշչենկոյի ու Յուլյա Տիմոշենկոյի կառավարությունը իր նախորդի նման թաղվեց կոռուպցիայի ճահճում, կորցրեց հանրային վստահությունն ու ճանաչումը և ադյունքում 2010-ին նախագահ ընտրվեց Վիկտոր Յանուկովիչը, որ ռուսամետ կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչ էր համարվում: Ու այդտեղ ԱՄՆ-ն անցավ գործի ու կիրառելով արդեն տասնամյակներ շարունակ իր, այսպես կոչված, միջազգային-քաղաքական ավանտյուրաների զինանոցի հին ու փորձված մեթոդիկան, հասավ այն բանին, որ 2014-ին տեղի ունեցավ հերթական Մայդանյան հեղաշրջումը: Այս դեպքում սակայն այն նորամուծությունը կատարվեց, որ ԿՀՎ-ի դերակատարությունն իր վրա ստանձնեց Ժողովրդավարության աջակցության Ամերիկյան հիմնադրամը (National Endowment for Democracy), պատրաստելով ուկրաինական ընդդիմադիր գործիչներին ու կուսակցություններին և ունենալով տարեկան հարյուր միլիոն դոլար բյուջե, որը ազատորեն ծախսում էր ամբողջ աշխարհում: Հիմնադրամն ամենևին էլ չէր թաքցնում, որ Ուկրաինան իր համար հեռանկարային երկիր էր ու այդ պատճառով էլ իրականացրեց այնտեղ 65 ծրագիր: Դա ավելին է, քան մյուս երկրներում նրա իրականացրած ծրագրերը: Այս հանգամանքը հաշվի առնելով արդեն պատահական չպիտի համարել Կարլ Գերշմանի հայտնի արտահայտությունը հրապարակված Washington Post-ում, իր հոդվածներից մեկում, դեռևս 2013-ի սեպտեմբերին, թե “Ուկրաինան այս պահին հիմնական նվերն է հանդիսանալու ԱՄՆ համար”, քանի որ ամերիկյան օպերացիաները այդ երկրում թևակոխում են վճռական փուլ:

2) Փողոցային դեմոնստրացիաներ ու բռնության կիրառում

2013-ի նոյեմբերին ԵՄ-ն Ուկրաինայի նախագահ Վ. Յանուկովիչին ներկայացրեց “Ազատ առևրի համաձայնագիր”, որը բաղկացած էր 1500 էջից, որը իր բովանդակությամբ նման էր Ազատ Առևտրի Հյուիսամերիկյան համաձայնագրին (NAFTA)  և Տրանս-Խաղաղօվկիանոսյան գորընկերությանը, որտեղ սակայն որևէ խոսք չկա Ուկրաինայի` ԵՄ անդամակցության մասին: Այդ համաձայնագիրը բացում էր սահմանները արևմտյան արտահանման ու ներդրումների համար ու արևմտյան ընկերությունների համար ստեղծում նոր շուկաներ Ուկրաինայում: Սակայն պատասխան սահմանների բացում դեպի ԵՄ տարածք չէր նախատեսում: Ուկրաինան, որ թռչնամսի ու պանրի խոշորագույն արտադրողներից էր, իրավունք էր ստանում դեպի ԵՄ արտահանել միայն իր թռչնամսի արտադրած ծավալի մեկ տոկոսը և պանրի հինգ տոկոսը: Սակայն արևմտյան ընկերություններն իրավունք էին ստանում օգտագործել Ուկրաինան որպես ամբարտակ որի քանդմամբ Ռուսաստանը ուղղակի կհեղեղվեր ասիական էժան ապրանքներով: Սա կստիպեր Ռուսաստանին սեփական շուկան ու արտադրողներին պաշտպանելու համար փակել սահմանը Ուկրաինայի առաջ ու դրանով իսկ կործանիչ հարված հասցնել Արևելյան Ուկրաինայի արդյունաբերական ռեգիոնին:

Լիովին հասկանալի ու բնական պատճառներով Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մերժեց ԵՄ հետ այդ համաձայնագիրը, ինչը Կիևի արևմտամետ ու աջ խմբավորումների համար հանդիսացավ ազդանշան փողոց դուրս գալու համար: Արևմուտքում մենք սովորաբար տեսնում ենք փողոցայաին բողոքի ակցիաներ, որոնք ստացել են հանրային հնչեղություն, մեծավ մասամբ պոպուլիզմի ու ժողովրդավարության խառուրդ հանդիսացող բեմականացումների տեսքով: Սակայն հարկ է տարբերել ձախ ուժերի բողոքի ելույթները աջ թեքում ունեցող կառավարությունների դեմ ու աջ ուժերի բողոքի ակցիաներից ու բռնության գործադրումից, որոնք մշտապես եղել են ու կան մի մասնիկը ամերիկյանվարչակարգի փոփոխության ռազմավարության:

1953 թվականին Թեհրանում ԿՀՎ-ն միլիոնավոր դոլարներ ծախսեց, որպեսզի վարձեր հանցագործ տարրերի, ովքեր որպես «բարձր որակավորված մասնագետ կազմակերպիչներ», ինչպես նրանց որակավորել է ԿՀՎ-ի ղեկավար Քերմիթ Ռուզվելտը (Kermit Roosevelt): Վերջիններս օգտագործվեցին ավելի դաժան ելույթներն իրականացնելու համար: Գործն հասավ այնտեղ, որ Թեհրանում սկսվեցին ռազմական գործողություններ իշխանությանը հավատարիմ զինված ուժերի ու ապստամբ զորամասերի միջև որոնց արդյունքում զոհվեց 300 մարդ: ԿՀՎ-ն միլիոնավոր դոլարներ ծախսեց նաև խորհրդարանական պատգամավորների ու այլ ազդեցիկ իրանցիների կաշառելու համար: Այս ամենի արդյունքում վարչապետ Մոսսադեղը ստիպված հրաժարական տվեց, իսկ կրկին իշխանության եկած Մոհամմեդ-Ռեզա շահը վերականգնեց Արևմուտքի իրավունքները իր երկրի նավթային արդյունաբերության նկամամբ: ВР-ն ու ամերիկյան ընկերությունները դրանից հետո, մինչև իսլամական հեղափոխություն,  կիսում էին իրար մեջ իրանական նավթի վաճառքից ստացված եկամուտները

Հաիթիում 2004-ին ամերիկյան 200 հատուկջոկատայիններ պատրաստեցին 600 զինյալների, որոնք պատկանում էին  “ Հաիթիի զարգացման զինված հեղափոխական ճակատին” (FRAPH) ու այլ նմանատիպ ուժերի, ովքեր դեմ էին երկրի գործող իշխանություններին: Վերջիններիս պատրաստությունը իրականացվում էր Դոմինիկյան Հանրապետությունում: Դրանք էլ հենց ներխուժեցին Հաիթիի հյուսիս և աստիճանաբար երկիրը թաղեցին քաոսի ու բռնության մեջ` հող ստեղծելով նախագահ Արիստիդի պաշտոնանկության համար:

Ուկրաինայում փողոցային ելույթները բռնության վերաճեցին այս տարվա հունվարին, երբ ընդդիմադիրների գլուխ անցան “Ազատություն - Սվոբոդա” կուսակցությունն ու “Աջ Սեկտոր”-ի զինյալները: Վերջիններս Ուկրաինայում հայտնվել էին նշված դեպքերից ընդամենը վեց ամիս առաջ և վերջինիս արագորեն անդամագրվեցին արդեն առկա աջ-ծայրահեղական ուժերի ներկայացուցիչներն ու բանդաները: Հատկանշական է, որ այս կազմակերպությունը մասամբ ֆինանսավորվում է ԱՄՆ-ում և Եվրոպայում բնակվող ուկրաինացիների կողմից, թեև չի բացառվում ամենևին, որ այն ԱՄՆ ԿՀՎ-ի հերթական մի նախագիծն է: Երբ “Աջ Սեկտորը” սկսեց կառավարական հիմնարկների գրավումը, երկրի խորհրդարանը բողոքի ակցիաները հայտարարեց օրենքից դուրս, իսկ ոստիկանական ուժերը գրվեցին Անկախության հրապարակի մի մասն ու սպանեցին երկու բողոքավորների: Փետրվարի յոթին ռուսական կողմը հրապարակեց գաղտնալսված հեռախոսազրույցը ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի ու Կիևում ԱՄՆ դեսպան Ջեոֆրի Փայեթի (Geoffrey Pyatt) միջև, որով պարզ դարձավ, որ ամերիկյան ղեկավարությունը պատրաստվում է օգտագործել առիթն ու Ուկրաինայում հեղափոխություն իրականացնել: Այն կարելի է համեմատել Ջոն Լե Քերեի հայտնի վեպերի հետ, որտեղ պատմվում է շպիոնաժի մասին: Ամերիկյան կողմի համար գլխավոր խնդիրը ծանրքաշային բոսքի արքա Վիտալի Կլիչկոյին խաղից հանելն էր, ով այդ “հեղափոխության” ամենավառ “դեմքն” էր, և ում նախապատվություն էր տալիս ԵՄ-ն և անել այնպես, որպեսզի երկրի վարչապետի պաշտոնին հայտնվեր ամերիկյան կողմի ֆավորիտ Արսենի Յացենյուկը”: Փետրվարի տասնյոթին “Աջ Սեկտորը” հայտարարեց հաջորդ օրը Անկախության հրապարակից դեպի երկրի պառլամենտի շենք հանդիսավոր երթ անցկացնելու մտադրության մասին, որին հետևեցին դաժան ընդհարումներ, որոնք տևեցին մի քանի օր ու հանգեցրին հարյուր տաս մարդու զոհվելու, ներառյալ ընդդիմադիրները, իշխանության կողմնակիցներն ու ոստիկանության տասնվեց աշխատակիցները: Ավելի քան հազար մարդ վիրավորվեց: Գազանաբար սպանվեց կառավարամետ լրագրող Վյաչեսլավ Վերեմեյը:  Աջսեկտորականները գրավեցին Լվովի մոտ գտնվող զինապահեստը ու յուրացրեցին պահեստի ողջ պարունակությունը: Հետագա գործողությունների վերլուծությունն ու եղած ապացույցները ցույց տվեցին որ երկու կողմերն էլ օգտագործել են դիպուկահարների:նում 

Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Յակիմենկոն այս ամենի առթիվ նկատում է, որ դիպուկահարները, ովքեր կրակում էին ֆիլհարմոնիայի շենքի տարածքից, վճարվել են ամերիկյան կողմից և այլազգի վարձկաններ են հանդիսացել, ինչպես որ էին դիպուկահարները Հարավսլավիայում, ովքեր երկու հազարական դոլար էին ստանում յուրաքանչյուր զոհի դիմաց ինչպես Հարավսլավիայում, այնպես էլ Սիրիայում բոլորվին վերջերս: Ուշագրավն այստեղ հետևյալ նյուանսն է: Մինչ Կիևի փողոցներում անհանգստություններ էին ու ողջ երկիրը մեծ ցնցման առաջ էր կանգնած, երկրի դեռևս գործող օրինակարգ իշխանությունները և ընդդիմությունները հրատապ կերպով նստեցին բանակցությունների սեղանի շուրջ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Լեհաստանի ԱԳ նախարարությունների միջոնրդությամբ և երկու անգամ պայմանավորվեցին հաշտության ու խաղաղության համար առաջին անգամ ամսի տասնիննի երեկոյան, երկրորդ անգամ` ամսի քսանմեկի երեկոյան: Սակայն “Աջ Սեկտորը” մերժեց հաշտության երկու պայմանավորվածություններն էլ ու կոչ արեց շարունակել “ժողովրդական հեղափոխությունը” ընդհուպ մինչև երկրի այն ժամանակ դեռևս գործող նախագահ ռուսամետ Վ. Յանուկովիչի պաշտոնանկությունը ու լիակատար իշխանափոխությունը: Ինքնին հասկանալի է, որ ամերիկյան կողմի ֆավորիտ ուժն այս դեպքում կատարում էր իր Վաշինգոթոնյան ղեկավարության հանձնարարականը ու ըստ էության գործի էր դրվում ամերիկյան պետական հեղաշրջման մեխանիզմի շղթայի երրորդ օղակը` բացահայտ պետական հեղաշրջում իրականացնելու մեթոդիկան:

մաս երրորդ 

Պետական հեղաշրջումը տրամաբանական ավարտն է արդեն նշված երկու մեթոդների կիրառության, որոնք գործադրում են ամերիկյան հատուկ ծառայությունները այլ երկրներում պետական հեղաշրջումներ իրականացնելու համար: Եվ այսպես ինչ է կատարվում այս փուլում: Մի կողմից արդեն տվյալ թիրախ-երկրում հասունացած է ներքին լուրջ ընդդիմությունը, մյուս կողմից, սկսվում են անկարգություններ ու բողոքի ցույցեր, որոնք վեր են ածվում քաոսի ու այդ ընթացքում նպատակադիր կերպով կիրառվում է բռնություն և այս ամբողջ թոհուբոհի մեջ անաղմուկ ու աննկատ կերպով ներդրվում են արդեն ամերիկյան հատուկ ծառայությունների դրածո գործիչները, որոնք էլ պետք է ղեկավարեն ապագայում այդ երկիրը, երբ տեղի ունենա պետական հեղաշրջումը կամ իշխանափոխությունը: Այս ընթացքում առհասարակ ավելորդ է սահմանադրականության կամ օրինականության մասին խոսելը: Օրակարգում մի հարց է` ինչպես կկարողանան ԿՀՎ վարժեցրած գործակալները իրականացնել պետական հեղաշրջումը: 

Այսպես օրինակ, Իրանում վարչապետ Մուհամմեդ Մսադեղը բախվելով այն փաստին, որ Թեհրանի ու երկրի մյուս քաղաքների փողոցներում ուղղակի արյուն է հոսում գետի նման, հետագա արյունահեղությունները կասեցնելու համար հրաժարական տվեց: Նույն կերպ նաև Չիլիում նախագահը հրաժարական տվեց, երբ գեներալ Աուգուստո Պինոչետը ավիառմբահարման ենթարկեց Սանտ-Յագոյի նախագահական նստավայրը: Հաիթիում 2004-ին տեղի ունեցավ ամերիկյան զինուժի բացահայտ ափհանում երկրի գործող նախագահ Արիստիդին իշխանազրկելու և երկիրը նվաճելու համար:  

Ուկրաինայում Վիտալի Կլիչկոն հայտարարեց, որ խորհրդարանը կսկսի նախագահ Յանուկովիչի պաշտոնանկության գործընթաց, սակայն այդ օրը, քանի որ պաշտոնանկության համար անհրաժեշք 338 ձայները չապահովվեցին, խորհրդարանական փոքրամանսությունը պարզապես ընդունեց հռչակագիր առ այն, որ նախագահ Յանուկովիչը հեռացվում է իշխանությունից ոչ-սահմանադրական ճանապարհով և նախագահի պաշտոնակատար է նշանակվում Ալեքսանդր Տուչինովը «Батькивщина» ընդդիմադիր կուսակցությունից: Նույն օրը «Правый сектор»-ը իր հսկողության ներքո վերցրեց բոլոր կառավարական հաստատությունները և պարեկություն հաստատեց փողոցներում: Յանուկովիչը հրաժարվեց հրաժարական տալ արդեն նկարագրված գործողությունները որակելով անօրինական և պետական հեղաշրջում: Հեղաշրջման ղեկավարները խոստացան նրան քրեական պատասխանատվության ենթարկել ցուցարարների մահվան համար, սակայն վերջինս փոխուստի դիմեց ու անցավ Ռուսաստանի սահմանը: Փետրվարի 27-ին Ուկրաինայի վարչապետ նշանակվեց Արսենի Յացենյուկը, ճիշտ այնպես, ինչպես նախապես ծրագրել էին Վիկտորյա Նուլանդն ու դեսպան Ջեոֆրի Փայեթը:

Հիմնական տարբերությունը, սակայն, որով առանձնանում է ուկրաինական պետական հեղաշրջումը ամերիկյան իշխանությունների կողմից իրականացված այլ պետական հեղաշրջումներից, բանակի նվազագույն դերակատարության մեջ է: 1953-ից հետո արդեն քննարկված մեթոդաբանության վճռական փուլի ընթացքում հիմնական հարված հասցնողները տվյալ թիրախ երկրի ամերիկյան վարչակազմի կողմից հովանավորվող բարձրաստիճան սպայակազմին էին վերապահվում, որոնցից էլ հետագայում որևէ մեկը որպես պարգև ստանում էր տվյալ երկրի նախագահի պաշտոնը դիկտատորական լիազորություններով, իսկ մնացածները զվաղեցնում էին մնացած ղեկավար պաշտոնները: Որպես կանոն ամերիկյան զինուժը հայտնաբերում ու պատրաստում էր սովորական ռազմական փոխհարաբերությունների քողի ներքո թիրախ երկրի զինուժից իր համար հետագայում օգտագործվելիք սպաներին, ովքեր և դառնալու էին հեղաշրջումների լիդերները:

Այն փաստը, որ նախագահ Օբաման լիազորել է ԱՄն զինուժի գործունեությունը աշխարհի 134 երկրներում, խոսում է այն մասին, որ այս պրոցեսը հարատև է ու շարունակվում է նաև այսօր:

Ուրեմն ինչու Ուկրաինայի դեպքում մեթոդաբանության մեջ նման նորարարություն մտցվեց: Պատասխանը շատ պարզ է: Ուկրաինական բանակը երկրի անկախացումից հետո էլ, 1991, երբ դուրս բերվեց խորհրդային բանակի կազմից, աչքի էր ընկնում իր չեզոք կամ ռուսամետ կեցվածքով, ուստիև աննպատակահարմար էր վերջինիս ներգրավումը իր բնույթով հակառուսական հեղաշրջում իրականացնելու համար: Հենց զինուժին փոխարինելու համար էլ Նուլանդ-Փայեթ տանդեմի կողմից ուկրաինական իրականության մեջ ներդրվեցին նեոնացիստական «Свобода» և «Правый сектор» կուսակցությունները, որոնք հարվածային ուժի դեր պիտի տանեին իշխանության զավթման ու բռնությունների գործադրման գործում: Այդ պատճառով էլ ստեղծվեց այս երկու կուսակցությունների, УДАР-ի ու արևմտամետ «Батькивщина»-ի արհեստածին ալյանսը, որոնք միասնաբար 2012-ին ստացել էին ձայների 40%-ը: 

Պատմությունը ցույց է տալիս, որ ամերիկյան պետական հեղաշրջումների ուղիղ կեսը ձախողվում են ու հաջողությունը երաշխավորված չէ: Սակայն նույնիսկ այս դեպքում, կարևորն այն է, որ ձախողված հեղաշրջման արդյունքում ամերիկացիներ չեն զոհվում, ամերիկյան տնտեսությունը չի վնասներ կրում կամ ԱՄՆ-ն չի հայտնվում աղետալի վիճակում: Բռնությունների, քաոսի ու աղքատության համար միշտ վճարում է թիրախ-երկրի ժողովուրդը, իսկ Նուլանդ-Փայեթյան հեղաշրջման հեղինակները ստանում են եթե որ առաջին ապա գոնե երկրորդ կամ երրոդ համեղ կտրոները կերակրատաշտից ու շարունակում են բարձրանալ իրենց կարիերայի սանդուղքով Պետդեպում կամ ԿՀՎ-ում:

Ուղղակի զինված գործողությունների իրականացում Ուկրաինայում երբեք էլ չի նախատեսվել, սակայն այժմ արդեն պարզ է, որ հաշվարկները սխալ էին, ու այս պահին երկիրը ծվատվում է քաղաքացիական պատերազմի ճիրաններում, չասելով արդեն տնտեսական քաոսի մասին, որոնք հղի են անկանխատեսելի հետևանքներով: Իհարկե Ռուսաստանը առաջարկեց ժամանակին ճգնաժամի ողջամիտ ու մինիմալ կորուստներով լուծում, որը տվյալ դեպքում երկրի դաշնային կառուցվածքն էր, որի դեպքում երկրի և արևմտյան և արևելյան շրջանները կստանային լայն ինքնավարություն, որը շատ ավելի կայուն համակարգ կլիներ, քան այն, որ ներկայումս գոյություն ունի Ուկրաինայում, որտեղ կողմերից մեկը գերազանցում է մյուս կողմի հանդեպ, արտաքին ուժերի աջակցությունը օգտագործելով: Ուկրաինան ու ուկրաինական ժողովուրդը սակայն սեփական ներկայիս ու ոչ վաղ անցյալի իշխանությունների մեղքով վերածվում է հասարակ մանրադրամի Արևմտյան քաղաքական խաղացողների համար: