Ֆրանսիական օդուժն առաջին հարվածն է հասցրել Իրաքի ահաբեկիչներին


23:56 , 19 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է.

Իրաքի հյուսիսում ֆրանսիական օդուժը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին առաջին հարվածներն է հասցրել: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի համապատսխան հայտարարությունը` այսօր` սեպտեմբերի 19-ին, տարածել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ դեռ երեկ Օլանդը հայտարարեց, որ Ֆրանսիան պատրաստ է ԻՊ-ի գրոհայինների դեմ պայքարում ուժային գործողությունների գնալ: Ինչպես նա նշել է, իր երկիրը միանում է հակաահաբեկչական օպերացիային, սակայն իր զինվորներին Իրաք չի ուղարկի: