«Եթե Լիոնել Մեսսին տեղափոխվեր «Ռեալ», դա նման կլիներ այն իրավիճակին, երբ տեղափոխվեց Ֆիգուն». Չավի


23:09 , 19 սեպտեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է.

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին անդրադարձել է Լուիշ Ֆիգուի տեղափոխությանը «Բարսելոնայից» «Ռեալ» և նշել, որ դա անսպասելի էր իր թիմի համար:

«Նա «Բարսելոնայի» լավագույն խաղացողն էր և տեղափոխվեց մեր հավերժ մրցակցի կազմ: Եթե հիմա Լիոնել Մեսսին տեղափոխվեր «Ռեալ», նմանատիպ իրավիճակ կլիներ», - Չավիի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Ֆիգուն «արքայական ակումբ» տեղափոխվել է 2000թ-ին: