Araratnews.am-ը գրում է.
Շոտլանդիան և Մեծ Բրիտանիան ժողովրդավարության հիանալի դաս են տվել ու բոլորին ցուցադրել ազգի՝ իր ապագան որոշելու իրավունքի իրացման դասական օրինակը: Այս մասին հայտարարել է «Կատալոնիայի դեմոկրատական կոնվերգենցիա» կուսակցության ներկայացուցիչ Վիկտոր Տերադելյասը:
«Ընտրողների խիստ ակտիվ մասնակցությունը (շուրջ 86%) կասկած չի թողնում հանրաքվեի օրինականության ու գործընթացի ժողովրդավարական բնույթի նկատմամբ: Այս հանրաքվեն ճանաչում է շոտլանդացիների ինքնորոշման պատմական իրավունքը: Սրա և՛ քաղաքական, և՛ տնտեսական հետևանքները դրական կլինեն շոտլանդական հասարակության համար: Սա մի նախադեպ է, որին Եվրոպան պետք է ուշադրություն դարձնի», – նշել է Տերադելյասը:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ