Նոր մանրամասներ Գուգարք գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքից. սպանությունից առաջ հանցագործը ճաշել է տան անդամների հետ


22:18 , 19 սեպտեմբեր, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ սեպտեմբերի 18֊ին Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակում իրականացնողը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել տուժած ընտանիքի հետ: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնել է Գուգարք գյուղի հիմնական դպրոցի տնօրենը, ով նաև հարձակման ենթարկված ընտանիքի հարևանն է: Ըստ Թաթուլի Հարությունյանի դեպքը հետևյալ կերպ է տեղի ունեցել․ «Դուրս եկա դուռը, տեսա 23-ամյա Հայկ Աշուղյանը ճվաց, թե Թաթուլ ձաձա տուն գող է մտել, մտածեցի կարող է թվացել է տղային, թե չէ, տուն եմ մտել, տունը սաղ շաղ տված էր, էդ պահին հորեղբոր կինն եկավ, երեքով կանգնած էինք,հարցրեցի, ասի Ռաֆո ջան հաստատ ես տեսել, ասեց հա, ես էլ զանգեցի անմիջապես ոստիկանության մեր մանկական տեսուչին ու խնդրեցի կապվել ոստիկանության հետ ու տեղյակ պահել, ոստիկաններն արագ եկան ու մինչև ես խոսում էի ոստիկանության հետ, Ռաֆոն մտավ տուն ու էդ պահին իրեն էլ դանակով խփեցին»,-պատմեց տնօրենը: 

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ