Հայ իրավապաշտպանները Կարեն Պետրոսյանի հարցով դիմել են ԵԽ և ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեներ


21:15 , 19 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է.

Երեք իրավապաշտպան՝Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու և ադրբեջանական զինծառայողների կողմից խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու և նրա մահվան դեպքի կապակցությամբ դիմել են Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտե, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե և ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտե:Tert.am –ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արթուր Սաքունցը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ