Քևին Սփեյսիի շնչառությունը աճուրդի է դրվել


20:37 , 19 սեպտեմբեր, 2014

pic_55c749e56987f1d6e7f3ac20492d5caa1in.am-ը գրում է․

Վանկուվերի բնակիչը աճուրդի է դրել հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսիի շնչառությամբ տարա: Հայտարարությունը տեղակայվել է Craigslist կայքում:

Լոտի նկարագրության մեջ վաճառողը (ում անունը հայտնի չէ) հաղորդել է, թե ինքը դերասանի շնչառությունը ստացել է «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Սփեյսին տարայի մեջ շնչել է ճաշից հետո, որի ընթացքում կերել է հավով մակարոններ:

Տղամարդը նշել է, որ նրան խնդրել է շնչել տարայի մեջ՝ դերասանի մեծ երկրպագու իր մորը նվիրելու համար:

Հայտարարության մեջ չի նշվում, թե ինչ գնի դիմաց է վաճառողը պատրաստ հրաժարվել դերասանի շնչառությունից: