Արամ Մանուկյանը «քառյակից» դուրս գալուց հետո էմիայն նկատում իշխանական «պրախոդներով» փող աշխատող գործարարներին


16:30 , 19 սեպտեմբեր, 2014

Ամենանվիրական հայերից և դաշնակցականներից մեկի՝ Արամ Մանուկյանի, անունը կրող լևոնական Արամ Մանուկյանը նեղ շրաջապատում հայտարարել է, որ Դաշնակցությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները կազմակերպելու համար մեծ փողեր է աշխատում, իսկ Հայաստանից ծիրան արտահանելու մենաշնորհը պատկանում է Հրանտ Մարգարյանին, և դա է պատճառը, որ Դաշնակցությունը դուրս է եկել քառյակից: Այլ հարց է՝ սա իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, հետաքրքիր է՝ եթե Արամ Մանուկյանն այս մասին գիտեր, ինչո՞ւ էր լռում, թե՞ քառյալի մեջ լինելով՝ կարելի է ամեն բան, իսկ նրանից դուրս՝ ոչ: Եվ հետո՝ հիշեցնեմ պրն. Մանուկյանին, որ արդեն գործող եռյակում ևս կան տարբեր բիզնեսներով, մեծ բիզնեսներով, մոնոպոլ բիզնեսներով զբաղվող մարդիկ, իշխանական "պրախոդներով" փող աշխատող գործարարներ, որոնց Արամ Մանուկյանն այսօր չի նկատում, բայց երբ նրանք դուրս գան եռյակից պրն Մանուկյանն անշուշտ կանդրադառնա նրանց :