Վահան Բաբայանը սպառնում է իրենց կուսակցության ակտիվիստներին նեղացնողներին


16:18 , 19 սեպտեմբեր, 2014

Մի քանի օր է, ինչ ստանում եմ բազմաթիվ ահազանգեր Երևանի ԲՈՒՀ-երում մեր՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության ակտիվիստների նկատմամբ որոշակի վերաբերմունքի վերաբերյալ՝ պրոֆիլակտիկ զրույցներ, նախազգուշացումներ և այլն: Այսպիսով՝ այսօր անում եմ իմ նախազգուշացումը բոլորին, կլինեն նրանք ռեկտորներ, դեկաններ, ամբիոնների վարիչներ թե դասախոսներ, եթե այսուհետ մեր թիմակիցների նկատմամբ գեթ մեկ զգուշացում կամ կուսակցական պատկանելության վերաբերյալ ոչ ադեկվատ մոտեցում նկատեցինք, կազմակերվելու է «ամոթանքի երեկո» տվյալ անձի բնակության վայրում՝ հենց բակում, որին մասնակից է լինելու հինգ հազար ուսանող: Գիտեք, որ մեր խոսքը գործ է, ուստի խորհուրդ չեմ տալիս ձեր պաշտոնները պահելու համար գնալ նման անձնազոհության: Հիշեցնեմ, որ ԽՍՀՄ-ը վաղուց փլուզվել է, և Ձեզ չի հաջողվելու մեկ կուսակցության պետություն ստեղծել ու բոլորին հանրապետականացնել: