Խորվաթիայից տատու արվեստի տաղանդավոր մասնագետ Dino Tomic-ը, ով ապրում ու ստեղծագործում է Նորվեգիայում, հրաշալի ռեալիստական նկարներ է ստեղծում, երբ զբաղված չէ իր հաճախորդների համար դաջվաքներ անելով։
Արվեստագետը նկարչությամբ հետաքրքրված սկսնակներին խորհուրդ է տալիս․ «Սովորելու լավագույն միջոցը մյուսների աշխատանքն ուսումնասիրելն ու կրկնօրինակելն է, հենց այդ գործընթացի ընթացքում է, որ դու ստեղծում ես քո սեփական ոճը՝ տարբեր արվեստագետներից տարբեր բան սովորելով»։