Ավստրալիայում առաջին iPhone 6-ի գնորդի ուրախությունը շատ կարճ է տևել /տեսանյութ/


12:06 , 19 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Ավստրալիայի Պերտ քաղաքում iPhone 6-ի առաջին գնորդը խանութից դուրս գալուց հետո անզգուշության պատճառով այն գցել է ձեռքից: Երբ Ջեկը դուրս է եկել խանութից և ցանկացել է բացել հենց նոր գնած iPhone 6-ի տուփը, որպեսզի այն ցույց տա հավաքվածներին, Ավստրալիայում առաջին գնված iPhone 6-ը դարձել է «առաջին ընկած iPhone 6»:

Ինչպես ավելի ուշ հայտնել է կատարվածը ֆիքսած լրագրողը, գաջետն ընկել է Ջեկի ձեռքից, քանի որ վերջինիս ձեռքերը հուզմունքից քրտնած են եղել:

Տեսանյութն՝ այստեղ