Սեյրան Օհանյանը պետք է վերջ դնի չծառայած անձանց մեդալներ բաժանելու պրակտիկային


11:22 , 19 սեպտեմբեր, 2014

Երբ սրանից մոտ մի ամիս առաջ Արցախում էի, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի ու խնդիրների, բավականին հետաքրքիր խոսակցություններ ունեցա... մեդալների մասին: Ավելի ճիշտ, այն մասին, թե ում ու ինչ մեդալներ են տալիս:
Մասնավորապես, այնտեղի մարդկանց ու այդ թվում նաև կռված մարդկանց նյարդերի վրա մի այլ կարգի ադում ա, որ ՊՆ-ն ապաշքյարա մեդալների ա բաժանում հերիք չի քաղաքացիական դեմքերի, դեռ մի բան էլ նենց դեմքերի, ովքեր մի օր զորամասում չեն անցկացրել ու այնպիսի մեդալների մասին է խոսքը, որոնք պետք է շնորհվեն մարտական սխրանքների, կամ էլ ասենք անբասիր ծառայության համար: 
Որոշեցի սրա մասին գրեմ՝ Սեյրան Օհանյանի ԵՊՀ կատարած հերթական այցից հետո, երբ հերթական անգամ ԵՊՀ-ի մի քանի ներկայացուցիչներ արժանացան մեդալների: Ինչպես շատ դիպուկ նկատել էր ընկերներիցս մեկը, ով ԵՊՀ-ում է աշխատում, «Տարին 2 անգամ գալիս՝ 3-4 մեդալ ա տալիս»...
Խնդիրն ունի երկու կողմ, որոնք հատկապես մեծ բացասական ընկալում են ապահովում այս հարցին: Նախ, ինչպես նշեցի, աբսուրդ է բանակային մեդալների արժանացնել մարդկանց, ովքեր ոչ մի օր չեն անցկացրել նե տո շտո բի խրամատում, այլ զորանոցում: Ի՜նչ էլ ուզում ա արած լինեն (իսկ «մեդալակիրների» մեծ մասը ոչ մի բան էլ չի արել), չի կարելի քաղաքացիական անձին տալ այնպիսի մեդալ, որը տրվում ա զինծառայողին: 
Մյուս նյարդայնացնող գործոնը էն ա, որ լիքը կռված տղերք կան, որոնք ոչ մի մեդալ էլ չունեն, կռվված տղեքից բացի, կան լիքը ծառայած ու ծառայող տղերք, ովքեր ևս ոչ մի մեդալ չեն ստացել, թեև մենակ խրամատում հերթապահություն իրականացնելու փաստով, ավելի շատ բան արած ունեն, քան համալսարանական ինչ որ ումնիկ, ով մի երկու անգամ տրիբունից Նժդեհի մասին ա խոսացել, մի երկու անգամ լավ հոդված ա գրել բանակի մասին, մի երկու անգամ էլ ինչ որ ծառատունկ ա արել ի պատիվ բանակի: 
Չծառայած քաղաքացիական անձնաց տրված ամեն մի մեդալով, Պն-ն արժեզրկում է այդ մեդալը ու խփում է իր իսկ հեղինակությանը: Բերեք քաղաքացիական անձնաց թող ՊՆ-ն պատվոգրեր տա, շնորհակալություն հայտնի, բայց ոչ մեդալներ բաժանի:

Ի դեպ, օգտակար եմ համարում մի հատ թեթև թեմատիկ պատմական ակնարկ անել. Խորհրդային միությունում բացի մարտական մեդալներից, կային նաև քաղաքացիական՝ աշխատանքային մեդալներ: Օրինակ Սոցիալիստական աշխատանքի հերոսի մեդալը տալիս էին քաղաքացիական (արտադրական, գիտական, արդյունաբերական ոլորտներում) անձանց՝ ինչ որ հերոսական աշխատանքային ձեռքբերման համար: Մեդալը շատ նման էր արտաքնապես Խորհրդային միության հերոսի մեդալին ու տալիս էր գրեթե բոլոր այն արտոնությունները, ինչ հերոսի աստղը: Ու բազամաթիվ այլ քաղաքացիական մեդալներ կային, որոնց արժանանում էին արժանավոր (հաճախ նաև անարժան դեմքեր), բայց երբեք չէիր տեսնի, որ ասենք Մոսկվայի Պետական Համալսարանի ասենք թե ամբիոնի ինչ որ վարիչ ասենք արիության մեդալ ստանար, կամ էլ ինչ որ այլ շքանշան, որոնք տրվում էին ռազմաճակատում կռվող զինծառայողներին: