Քանի միլիարդատեր կա աշխարհում և ինչքան է նրանց ընդհանուր կարողությունը


22:29 , 18 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է.

Աշխարհում միլիարդատերերի թիվը, համաձայն Wealth-X և UBS ընկերությունների հաշվետվությանը, հասել է պատմական մաքսիմումին, նրանց թիվը 2013 հունիս-2014 հունիս ընթացքում մեծացել է 7 տոկոսով` հասնելով 2 325 մարդու:

Ամբողջ աշխարհում բոլոր միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հաշվետու ժամանակահատվածում մեծացել է 12 տոկոսով` հասնելով 7,3 տրիլիոն դոլարի:

Եվ սա հիմնականում ԱՄՆ-ի շնորհքն է, քանի որ հենց ԱՄՆ-ն է ամենաշատ միլիարդատերեր «մատակարարողը»: Այսպես, միայն վերոնշյալ ժամանակահատվածում Միացյալ Նահանգներում հայտնվել է 57 միլիարդատեր: Ասիան, Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը ևս դարձել եմ հարուստների «մատակարար»: