ԱՄՆ-ն պետք է օգնի Ուկրաինային սպառազինմամբ. Պորոշենկո


22:23 , 18 սեպտեմբեր, 2014

Yerevannews.am-ը գրում է.

ԱՄՆ-ն պետք է օգնի Ուկրաինային ռազմական սարքավորումներով, այդ թվում` սպառազինմամբ: Նման հայտարարությամբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում, հաղորդում է РИА Новости-ն:

«Ուկրաինացի զինվորականներին ավելի շատ ռազմական սարքավորումներ են անհրաժեշտ` մահաբեր և ոչ մահաբեր: Նրանք անհապաղ ունեն դրա կարիքը: Մենք չենք կարող հաղթել պատերազմում ծածկոցներով»,-հայտարարել է Պորոշենկոն:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Պորոշենկոն, ով ԱՄՆ է ժամանել հինգշաբթի օրը, քննարկել են պաշտպանության ոլորտում երկու երկրի համագործակցության և Ուկրաինային նյութական օգնություն տրամադրելու մասին հարցեր: