Եկել Է Սերժ Սարգսյանի շուրջ համախմբվելու և նրան զորակցություն հայտնելու պահը


00:43 , 2 սեպտեմբեր, 2012

Հունգարիայի և ադրբեջանի գործողությունների առնչությամբ երկրի ղեկավարի որոշումները բոլորիս պարտադրում է համախմբվել։ Հիմա է այն օրը, այն րոպեն ու պահը, որ ողջ ազգով պիտի համախմբվենք՝ Նախագահ Սարգսյանի ղեկավարությամբ։ Եկել է պահը գիտակցման, որ ներքին տարակարծություններն անիմաստ է հաշվի առնելը։ Եկել է այն պահը, որ մենք պիտի օգնենք Նախագահին մեր զորակցությամբ ու միասնությամբ։ Սա է այն պահը, որ ազգային շահը պիտի գերադասվի ներքին իշխանատենչություններից։ Հայաստանի իշխանությունը, Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ, ապացուցեց, որ ազգային շահը գերակա է յուրաքանչյուր շահից։ Ժամանակն է զսպելու ներքին չարությունն ու անհանդուրժողականությունը, քանզի դրանք պետք են միայն մեր հակառակորդին ու Հունգարիային։