Պաղեստինյան կողմը խախտել է Իսրայելի հետ կնքված հրադադարը


00:51 , 17 սեպտեմբեր, 2014

5Araratnews.am-ը գրում է.

Պաղեստինյան գրոհայինները խախտել են Իսրայելի հետ կնքված պայմանագիրը՝ ականանետային կրակ արձակելով հրեական պետության հարավային շրջանների վրա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությանը:

«Ականանետային արկը, որ արձակվել է Գազայի հատվածից, ընկել է Էշկոլ շրջանային խորհրդի տարածքում: Սա «Անխորտակելի ժայռ» գործողության ավարտից հետո առաջին հրթիռակոծությունն էր», – նշել է իսրայելական կողմը: Փոխանցվում է, որ կրակի հետևանքով տուժածներ չկան:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ