Իտալական Լիսա գյուղում 67 տարի անց ծնվել է առաջին երեխան


00:19 , 17 սեպտեմբեր, 2014

Իտալական Լիսա  գյուղում 67 տարի անց ծնվել է առաջին երեխանLife.panorama.am-ը գրում է.

Իտալիայում ժողովրդագրության տեսանկյունից հետաքրքիր փաստ է գրանցվել: Փոքրիկ Լիսա գյուղում վերջին 67 տարիների ընթացքում առաջին անգամ երեխա է ծնվել: Տղան ծնվել է նորաստեղծ ընտանիքում, որը վերջերս է տեղափոխվել այդ գյուղ, գրում է Gazzetta del Sud-ը:

42-ամյա Միշելի և 31-ամյա Սաբրինայի առաջնեկը ծնվել է մի քանի օր առաջ: Նրան կնքել են Ֆրանչեսկո անունով: Նա գյուղի 6-րդ բնակիչն է: Երբ գյուղի մյուս բնակիչներն իմացել են երեխայի ծնունդի մասին, հույս են հայտնել, որ ապագայում Լիսան կդառնա մեծաթիվ բնակչություն ունեցող, զարգացող բնակավայր:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ