Անկարան անում է ամեն ինչ, որ զսպի «Իսլամական պետության» պոտենցյալ մարտիկների հոսքը. Դավութօղլու


23:12 , 16 սեպտեմբեր, 2014

38471031in.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կտրականապես հերքել է արևմտյան ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրը, որ «Իսլամական պետություն» խմբավորման շարքերը զգալիորեն համալրվում են իր երկրի քաղաքացիների հաշվին: Նրա խոսքերով` շատ եվրոպական երկրներից ծայրահեղականներին են միանում ավելի մեծ թվով մարդիկ, քան Թուրքիայից: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:

Դավութօղլուն ընդգծել է, որ «Անկարան անում է ամեն ինչ, որպեսզի զսպի «Իսլամական պետության» համար պոտենցյալ մարտիկների հոսքը»: Նա նաև եվրոպական երկրներին կոչ է արել ավելի սերտ համագործակցել օտարերկրյա գրոհայինների՝ Սիրիա հոսքը կանխարգելելու համար: