Աշտարակում կանխվել է 25-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը


22:19 , 16 սեպտեմբեր, 2014

13468337391179443.31in.am-ը գրում է.

Սեպտեմբերի 16-ին, ժամը 18.31-ին ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհին` Աշտարակ քաղաքի կամրջի մոտակայքում, քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները և ոստիկանության աշխատակիցները կանխել են Ս. Թ.-ի (ծնվ. 1989թ.) ինքնասպանության փորձը: