Ժամանակակից նկարիչներից այսօր կներկայացնենք իսպանացի գեղանկարիչ Alejandro Monge-ին (1988թ.): Մոնգը ստեղծագորում է հիպերռեալիզմի ոճում, սակայն նրա աշխատանքները մեծապես տարբերվում են մինչ այժմ մեր կողմից ներկայացված այլ հիպերռեալիստ արվեստագետների աշխատաքներից: Նրա գեղանկարներում մոդելները պատկերված են մթության մեջ և դրանք հեշտությամբ կարելի է շփոթել ֆոտոստուդիկայում ստեղծված լուսանկարների հետ, այն ինչ դրանք յուղաներկով ստեղծված արվեստի հրաշալի գործեր են: