Ժողովրդի համար մեկ է, թե ում կնշանակեն Սյունիքի մարզպետ․ Սուրիկ Խաչատրյան


13:12 , 16 սեպտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

«Ժողովրդին, բոլորին էլ հետաքրքիր չէ, թե ում կնշանակեն Սյունիքի մարզպետ»,- այսօր ԵԿՄ-ում, ի պատասխան իր նշանակման շուրջ գորիսեցիների դժգոհության, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Նա հրաժարվեց պատասխանել իր նշանակման մասին մեր մյուս հարցերին: «Խի ա էդ հարցը ձեզ տենց հետաքրքրում, ինչի եք տենց իրար խառնվել»,- ի պատասխան հնչեցված հարցերի՝ նետեց նա:

Սյունեցիները չեն ուզում ձեզ նորից մարզպետի պաշտոնում տեսնել, դուք պատրաստ եք այդ պայմաններում եւ այդ մթնոլորտում աշխատել՝ հետաքրքրվեցինք Սուրիկ Խաչատրյանից: Նա, սակայն, ի պատասխան շրջվեց և հեռացավ: