Հայ հայտնիների մասնակցությամբ համերգը տխուր ավարտ է ունեցել


17:29 , 15 սեպտեմբեր, 2014

Հայ հայտնիների մասնակցությամբ համերգը տխուր ավարտ է ունեցելSlaq.am-ը գրում է․

Կապանում երեկ հայ հայտնիների մասնակցությամբ համերգը տխուր ավարտ է ունեցել:

Ներսիկ Իսպիրյանիի, Արամեի, Սիլվա Հակոբյանի մասնակցությամբ համերգի ավարտին կազմակերպված հրավառության հետևանքով հրդեհվել է սարը: Ինչպես Slaq.am-ին հայտնեցին կապանցիները, հրավառությունը կազմակերված է եղել հենց սարի գագաթին:

Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ-ից, Կապանի Հունան Ավետիսյան փողոցում այրվել է 3000քմ տարածք: