Tert.am-ը գրում է․
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 04։43-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցում` «Ինեկո բանկի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Թումանյան փողոցի թիվ 17 հասցեի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 34 AA 055 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., ծնվ. 1990 թ.) բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի 34 VM 760 պետհամարանիշի ավտոմեքենային, իսկ վերջինս` «Նիսսան Մարչ» մակնիշի 34 LV 216 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչից վարորդ՝ Ա. Ս.-ն և ուղևոր Ռ. Մ.-ն (ծնվ. 1990 թ.) մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ և Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ