Tert.am-ը գրում է.
Որտե՞ղ է աշխարհի քարտեզին Հայաստանը: Սա հարց է, որին երկրի նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ աշխարհում ավելի մեծ թվով մարդիկ ճիշտ պատասխանեն, գրում է բրիտանական BBCհեռուստառադիոկորպորացիան:
Նա ցանկանում է մոբիլիզացնել Հայաստանից դուրս ապրող 10 միլիոն հայերին համաշխարհային ինտերնետային գովազդային արշավում՝ զբոսաշրջությունը խրախուսելու և օտարերկրյա ներդրողների գրավելու նպատակով:
BBC-ն անդրադարձել է «Մեկ հայ, մեկ հոդված» արշավին, որի գաղափարն է խրախուսել օտար երկրում ապրող հայերին երկրի մասին դրական հոդվածներ գրել:
Լրատվամիջոցը նշում է, որ գովազդային արշավի ետևում կանգնած նախագահ Սերժ Սարգսյանը և մյուսներն ասում են, որ երկիրն ավելի բարձր վարկանիշի կարիք ունի, որովհետև շատերը դժվարանում են որևէ բան հիշել Հայաստանի մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ