Ոնց կարելի է լիսկայի նման թալանչի հանցագործի անունը նորից դնել շրջանառության մեջ


12:33 , 12 սեպտեմբեր, 2014

Չեմ կարողանում հասկանալ` ոնց կարելի է լիսկայի նման թալանչի հանցագործի անունը նորից դնել շրջանառության մեջ, այն էլ` կրկին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվելու մասին լուրերով: Մի մարդ, ում անունը ուղղակի կապ ունի անցած տարի Գորիսում տեղի ունեցած սպանության հետ, որի պատճառով նրան հեռացրեցին իր պաշտոնից, ում անունը կապված է բռնաբարությունների և այլ արյունոտ դեպքերի հետ: Կամ թեկուզ Արմեն Մովսիսյանի անունն են շրջանառության մեջ դնում, ով անմասն չէ «Նաիրիտի» կործանման գործընթացից: Մի՞թե սա չի նշանակում կադրային քաղց: Էլ ուրիշ մարդ չկա՞, ասենք գոնե մեկը, ով պատերազմի ժամանակ թալանով չի զբաղվել, կամ տարատեսակ արյունալի և աղետալի դեպքերի հետ կապված չէ: