Tert.am-ը գրում է.
Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ոչ թե պատգամավորի ելույթ եմ լսում, այլ ՀՀ գլխավոր դատախազի, որն արդեն մեղադրական եզրակացություն է ներկայացնում. ի պատասխան այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի ելույթի, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նշենք, որ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ.-ի կատարման ու 2013 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու» նախագծի քննարկման ժամանակ Լևոն Զուրաբյանը իշխանություններին մեղադրեց ժողովրդին թալանելու համար՝ նշելով, թե տեղի է ունենում պետական գույքի վաճառք յուրայիններին՝ չնչին գներով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ