Թեժ աշունն ուղղակի շանս չունի կյանքի կոչվելու` առանց քառյակից դուրս մնացած Նիկոլ Փաշինյանի և Զարուհի Փոստանջյանի. Ա. Աշոտյան


10:48 , 11 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ի պատասխան Tert.am-ի հարցի, թե քառյակը թեժ աշուն է խոստացել, ինչպե՞ս է պատրաստվում դիմակայել իշխանությունը, ասաց, թե թեժ աշունը շանս չունի կյանքի կոչվելու և մեկնաբանեց, թե ինչու։

«Խորհրդարանական քառօրյայի երկու կարևոր օրերն անցան՝ հայտարարության և հարցուպատասխանի օրը, և որպես քաղաքական գործիչ կարող եմ փաստել, որ եթե ակտիվ չեն Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը, ապա ընդդիմության մոտ դահլիճում չի ստացվում սրել միջավայր։ Կարծում եմ՝ թեժ աշունն առանց քառյակից դուրս մնացած այդ երկու քաղաքական մեր ընդդիմախոսների՝ ուղղակի շանս չունի կյանքի կոչվելու»,-նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ