Անցած տարի Հայաստանի արտաքին պետական պարտքը ավելացավ ընդամենը 161 մլն դոլարով


18:02 , 10 սեպտեմբեր, 2014

Անցած տարի Հայաստանի արտաքին պետական պարտքը ավելացավ ընդամենը 161 մլն դոլարով։ Սա նախորդ տարիների նկատմամբ անհամեմատ փոքր աճ էր։ Թեեւ դրանում իր ուղղակի ազդեցությունն ունեցավ նաեւ պարտքի սպասարկումը։ Նույն տարում արտաքին պարտքի մարումը կազմեց 861 մլն դոլար։ Դա ռեկորդային գումար էր պարտքի սպասարկման առումով։ Մինչ այդ Հայաստանը մեկ տարվա ընթացքում նման մեծ ծավալի մարում երբեւէ չէր իրականացրել։