15 տարբերություն աղքատի ու հարուստի միջև


12:06 , 10 սեպտեմբեր, 2014

Ասում են, որ երջանկությունը փողի մեջ չէ, սակայն մենք այնուամենայնիվ ցանկանում ենք հնարավորինս շատ փող ունենալ: Որոշ մարդիկ լավ գիտեն, թե ինչպես աշխատել այնքան գումար, որպեսզի ապահովեն ոչ միայն իրենց, այլև իրենց թոռներին ու ծոռներին: Մինչդեռ այլք անգամ ծայրը ծայրին չեն կարողանում հասցնել: Անդրեյ Մակրիցայի ու Ալեքսանդր Գոլդենբերգի գրքում առանձնացված են որոշակի տարբերություններ աղքատների ու հարուստների միջև: Այս մտքերի մի մասը գուցե կարծրատիպային են, բայց կան և այնպիսի մտքեր, որոնք արտացոլում են ճշմարտությունը:

http://www.thehealthculture.com/wp-content/uploads/img/rich-poor-children-social-inequality3.jpg

  1. Հարուստը խնայում է իր միջոցներն ու ժամանակը:
  2. Աղքատը մինչև վերջին կոպեկը ծախսում է աշխատածը, իսկ հարուստը գործի մեջ է ներդնում իր աշխատածը:
  3. Աղքատը շռայլորեն թեյավճար է թողնում, իսկ հարուստը զուսպ է այդ հարցում:
  4. Աղքատը գնում է ապրանքն այն գնով, որով այն վաճառվում է, իսկ հարուստը սակարկում է:  
  5. Աղքատը գնում է ամենաէժանը և սիպված է լինում կրկնակի թանկ վճարել դրա  դիմաց:  
  6. Հարուստ մարդը երբեք ավելորդ գումար չի ունենում, իսկ աղքատը ունենում է:
  7. Հարուստը գրեթե երբեք իրեն թույլ չի տալիս չնախատեսված գնումներ անել, մինչդեռ աղքատն ավելի ազատ է այդ հարցում:
  8. Ապահովված մարդու սկզբունքը. «Մենք այնքան հարուստ չենք, որպեսզի մեզ թույլ տանք էժանագին ապրանքներ գնել»:  
  9. Աղքատն օգնում է աղքատներին, իսկ հարուստը՝ հարուստներին:
  10. Հարուստը գումարը ներդնում է այնպիսի գործի մեջ, որը եկամուտ կբերի, իսկ աղքատը՝ այնպիսի գործի մեջ, որը կծածկի  ծախսերը:
  11. Ի տարբերություն աղքատի՝ հարուստը գիտի, թե ինչի վրա է ծախսել յուրաքանչյուր կոպեկը:
  12. Աղքատն աչքի է ընկնում վերացական մտածողությամբ, իսկ հարուստի մտքում ստույգ թվեր են:
  13. Աղքատն ատում է հարուստին, իսկ հարուստն անտարբեր է աղքատի հանդեպ:
  14. Աղքատը հարուստից տարբերվում է անհամբերությամբ ու շտապողականությամբ:
  15. Ամեն հարուստ չէ, որ իսկապես հարուստ է:

Այստեղ կարող եք ընթերցել նաև իմաստուն մտքեր հարստության և աղքատութան մասին: