Ներկայումս Հայաստանում ապրող մարդկանց առջև դրված է միայն 3 տարբերակ


22:55 , 9 սեպտեմբեր, 2014

Ներկայումս Հայաստանում ապրող մարդկանց առջև դրված է միայն 3 տարբերակ: 
1.Շարունակել ապրել տվյալ պայմաններում, հարմարվել, այսպես ասած յոլա գնալ, իսկ լավագույն դեպքում` մի տաքուկ տեղում հաստատվել, աչքերը և ականջները փակել, ու այդպես մինչև, որ «մի դուռ բացվի»: 
2.Արտագաղթել, համարելով, որ այլևս այսպես ապրել չի կարելի, թքած բոլորի վրա, «որտեղ հաց, այնտեղ` կաց»: 
3. Պայքարել, փորձել փոխել ստեղծված վիճակը, հասկանալով, որ միայն գործող համակարգի փոփոխությունը կարող է փրկարար լինել հայ ժողովրդի համար: