Երթևեկության խախտումների հարցերով այսուհետ կարելի է դիմել [email protected] էլ. հասցեով


17:06 , 9 սեպտեմբեր, 2014

ՀՀ քաղաքացիներն այսուհետ Ճանապարհային ոստիկանության տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների և, ընդհանրապես, ճանապարհային ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերով կարող են իրենց դիմումները, բողոքներն ու առաջարկությունները հասցեագրել էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, էլեկտրոնային փոստով ստացված նամակներին օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք: