Նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ


00:05 , 9 սեպտեմբեր, 2014

Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը քիչ առաջ հայտարարել է, որ ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը: Դրանք, ըստ ամենայնի, վերաբերում են նավթային ու գազային ոլորտներին: Ավելի վաղ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ նոր պատժամիջոցներին կհետևի Մոսկվայի արձագանքը. Ռուսաստանի օդային տարածքը կփակվի արևմտյան ավիաընկերությունների համար: